Երեւանում բացվել է Yandex.Taxi-ի վարորդների աջակցման կենտրոնը, որն առավել հարմարավետ պայմաններ կապահովի Yandex.Taxi-ի վարորդների եւ գործընկերների համար։ Բացման ժամանակ Yandex.Taxi-ի տարածաշրջանային տնօրեն Ավետիս Գասպարյանն ասել է, որ կենտրոնից է սկսվում վարորդների եւ իրենց համատեղ ճանապարհը։ Ավետիս Գասպարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Այստեղ են վարորդները գրանցվում համակարգում, անհատական հարցազրույց անցնում։ Այստեղ են նաեւ կարգավորվում իրավիճակները, երբ վարորդը, ցածր վարկանիշի պատճառով, դուրս է մնում համակարգից: Մենեջերի հետ հարցազրույցից հետո է որոշվում՝ նա վերադառնո՞ւմ է համակարգ, թե՞ հեռացվում։ «Մենք վերջերս որակային կտրուկ փոփոխություններ ենք արել համակարգում` Comfort, Comfort+ եւ Business սակագներում։ Comfort+ նոր սակագնում արդեն բավական լավ արդյունքներ ունենք։ Մենք կարողացանք գտնել շուկայի միջին գինն ու որակը։ Այս սակագներով աշխատելու համար նվազագույն վարկանիշը 4,9 է, որից ցածր վարկանիշի դեպքում վարորդը չի կարողանա աշխատել, անգամ եթե բարձր դասի մեքենա է վարում։ Նման կենտրոն ունենալու նպատակներից մեկն էլ այն է, որ վարորդները եւս լավ սպասարկում ստանան»,- ասել է Ավետիս Գասպարյանը։ Ավետիս Գասպարյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Նա նշել է, որ ծառայության վերաբերյալ ե՛ւ դրական, ե՛ւ բացասական արձագանքները միշտ կան, իսկ բացասական գնահատականներն օգնում են որակային փոփոխություններ կատարել, զարգացնել ու բարելավել համակարգը։ Ավետիս Գասպարյանը հավելել է, որ Հայաստանում բոլորովին վերջերս սկսել են կորպորատիվ՝ B2B ծառայությունը մատուցել, որի նկատմամբ կա մեծ պահանջարկ։ Մեծ ընկերությունները այդ ծառայությունից օգտվում են իրենց աշխատակիցների ուղեւորափոխադրումն ապահովելու համար։Yandex.Taxi-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Աֆրիկայի եւ ԱՊՀ երկրների ղեկավար Արամ Սարգսյանն ասել է, որ այժմ աշխատում են հավելվածում նոր հնարավորությունների ավելացման ուղղությամբ։ Արամ Սարգսյանը, Սերգեյ Կոպիրկինը եւ Տիգրան Խուդավերդյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Երբ օգտատերը նշի իր փոխադրման ուղղությունը, ծրագիրը կհուշի ամենահարմար հնարավորությունները, օրինակ՝ ինչ տրանսպորտով է առավել հարմար երթեւեկել՝ կարող է առաջարկել ինչ-որ հատված ավտոբուսով անցնել, ապա տաքսիով շարունակել եւ այլն։ Սկզբում դա կթեստավորենք Ռուսաստանում։ Առաջին երկրներից մեկը, ուր կգործարկենք հնարավորությունը, Հայաստանը կլինի»,- ասել է Արամ Սարգսյանը։ Նա նշել է, որ իրենց ծառայության առավելությունն այն է, որ ցանկացած պահի, ցանկացած վայրում օգտատերը կարող է վստահ լինել, որ իրեն արագ կսպասարկվեն ամենահարմար գնով։ Ալեքսանդր Վիսոցկին Լուսանկարը՝ Մեդիամաքս Yandex.Taxi-ի միջազգային շուկաներում պետական մարմինների հետ հարաբերությունների գծով տնօրեն Ալեքսանդր Վիսոցկին էլ ասել է, որ Երեւանում բացված կենտրոնն ընկերության լավագույն hub-երից է, որտեղ վարորդները կարող են ցանկացած պահի մասնագիտացված աջակցություն ստանալ։ «Հայաստանը մեզ համար շատ կարեւոր շուկա է, եւ ոչ միայն տաքսիի ոլորտում։ Հայաստանում մեծ ներուժ ենք տեսնում, այստեղ մաթեմատիկական շատ լավ բազա կա եւ մենք հետաքրքրված ենք լավագույն կադրերին մեր տարբեր ծառայություններում ներգրավելով»,- ասել է նա։Ալեքսանդր Վիսոցկին նշել է, որ իրենք աշխատում են ԵԱՏՄ տարածքում, առաջին հերթին՝ Ռուսաստանում, ազգային վարորդական վկայականների ճանաչման եւ դրանց նկատմամբ վստահության բարձրացման ուղղությամբ։ «Մենք պատրաստ ենք համագործակցել վարորդական վկայականների ստուգման գործընթացի որակի բարձրացման ուղղությամբ։ Մշակված լուծում ունենք, որը պատրաստ ենք անվճար տրամադրել, որպեսզի ԵԱՏՄ անդամ երկրների վարորդական վկայականների հանդեպ վստահությունը բարձրանա, իսկ ոլորտում աշխատեն որակավորված վարորդները»,- ասել է նա։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը կենտրոնի բացման արարողության ժամանակ ասել է, որ Yandex.Taxi-ն Հայաստանում շատ արժանի դիրք է զբաղեցնում: Ավետիս Գասպարյան ու Սերգեյ Կոպիրկինը Լուսանկարը՝ Մեդիամաքս «Այն, ինչ այստեղ անում է Yandex.Taxi-ին, շատ կարեւոր եմ համարում։ Հայաստանում ընկերության գործունեությունը նոր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրների խորը հարաբերությունների վկայություն է։ Դա ապագան է եւ առանց նոր տեխնոլոգիաների հետ հարաբերվելու, մենք չենք կարող պահել մեր հարաբերություններն այն բարձր մակարդակի վրա, որին դրանք արժանի են»,- ասել է դեսպանը։ Մարի ԹարյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 7341