«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում իրականացնում է լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ:Մասնավորապես՝ կառուցվում է նոր ժամանման սրահ, վերակառուցվում է կառամատույցը, հարթեցվում եւ խտացվում է գրունտային հիմնատակը:«Շիրակ» օդանավակայանի բարեկարգմանն ու տեխնիկապես հագեցվածությանն ուղղված ներդրումների գումարը կկազմի շուրջ $5 մլն:«Շիրակ» օդանավակայանը գործում է 1961-ից եւ երկրորդն է Հայաստանում: «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության միջոցներով 2007թ. ամբողջությամբ հիմնանորոգվել եւ ասֆալտապատվել է թռիչքուղին (երկարությունը՝ 3220 մ, լայնությունը՝ 45 մ), տեղադրվել է ֆիննական արտադրության IDMAN լուսազդանշանային նոր համակարգ, կառամատույցում կատարվել են տեղային նորոգման աշխատանքներ, բերվել է վերգետնյա սպասարկման հատուկ տեխնիկա: Վերջերս եւս Օդանավերի փրկարարական եւ հակահրդեհային (ՕՓՀ) ծառայությունը համալրվել է ժամանակակից Striker-3000 օդանավերի փրկարարական եւ հակահրդեհային մեքենայով: Tweet Դիտում՝ 3173