Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստը

03.10.2019 | 10:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Նաիրա Մարգարյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի նախագահությամբ հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի հերթական նիստը:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ անդրադարձ է կատարվել պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ իրականացված մի շարք հանդիպումների արդյունքներով վերհանված եւ գույքագրված` ձեռնարկատիրության սուբյեկտների գործունեությանը խոչընդոտող խնդիրներին:

Մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ենթախորհրդի քննարկմանն է ներկայացրել դրանցից մի քանիսը` ԱԱՀ հարկման դաշտում գործող արտադրողների համար մրցունակության, առեւտրի ոլորտում առկա հիմնախնդիրների մասով առաջարկվող կարգավորումների, ՓՄՁ-երի կողմից արտահանման հետ կապված եւ արտահանման խրախուսման պետական աջակցության մեխանիզմների կիրառման եւ այլ հարցեր:

Նիստին քննարկվել են նաեւ խորհրդի անդամ հանդիսացող «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ-ի եւ «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության, ինչպես նաեւ ՎԶԵԲ-ի կողմից ֆինանսավորվող գործարարության աջակցման գրասենյակի ներկայացուցիչների կողմից բարձրացված` բիզնեսին խոչընդոտող օրենսդրական կարգավորումների, ինչպես նաեւ հարկային վարչարարության հետ կապված մի շարք խնդիրներ:

Որոշվել է ներկայացված խնդիրներին անդրադառնալ նաեւ այլընտրանքային ձեւաչափերով քննարկումների շրջանակներում:
Դիտում՝ 1691
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW