Հայկական ոսկերչական ընկերությունները մասնակցել են JUNWEX ցուցահանդեսին

30.09.2019 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#JUNWEX #Արամ Նավասարդյան
Ոսկերչության ոլորտի հայկական առաջատար 6 ընկերություն մասնակցել է JUNWEX ոսկեգործության եւ ժամագործության միջազգային բրենդերի ցուցահանդեսին:  

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից հայտնել են, որ քառօրյա ցուցահանդեսը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Մասնակցել է ավելի քան 500 ընկերություն։  

«Մասնակից ընկերություններն ընդլայնեցին համագործակցությունն ավանդական գործընկերների հետ, ինչպես նաեւ ստեղծեցին նոր գործնական կապեր թիրախային շուկաների գործընկերների հետ»,- ասել է «Մարքեթինգի հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Արամ Նավասարդյանը, որը համակարգել է ցուցահանդեսին Հայաստանի պատվիրակության մասնակցությունը:
Դիտում՝ 1603

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW