Հայաստանում է Ուզբեկստանի ԿԲ պատվիրակությունը

26.09.2019 | 16:22 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Ուզբեկստան #Բոտիր Զախիդով
Սեպտեմբերի 24-27-ը Հայաստանի Կենտրոնական բանկ են այցելել Ուզբեկստանի Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի ներկայացուցիչների պատվիրակությունը՝ ՈՒԿԲ նախագահի տեղակալ Բոտիր Զախիդովի գլխավորությամբ:

ՀՀ ԿԲ-ում նշել են, որ այցի նպատակը ֆինանսական համակարգի հայաստանյան փորձը, ինչպես նաեւ առեւտրային բանկերի կողմից իրականացվող մանրածախ առեւտրի գործընթացները եւ կորպորատիվ կառավարման արդյունավետ կազմակերպումն ու ռիսկերի կառավարման փորձն ուսումնասիրելն է:

Հանդիպումներ են տեղի են ունեցել եւ ունենալու Ամերիաբանկում, ՎՏԲ-Հայաստան Բանկում, IDBank-ում եւ Արարատբանկում, ինչպես նաեւ ArCa եւ ACRA կազմակերպություններում:
Դիտում՝ 4403

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW