2019թ. օգոստոսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 399 635 մարդ՝ 2018թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 15%-ով: 2019թ. օգոստոսին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 16,3%-ով: Եթե 2018թ. օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 329 666 ուղեւոր, ապա 2019թ. օգոստոսի ցուցանիշը կազմում է 383 504 ուղեւոր:2019թ. օգոստոսին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 16 131 մարդ: 2018թ. նույն ամսվա 17 827 ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 9,5%:Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 2 092 131 մարդ, որը 12%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019թ. հունվար-օգոստոս ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 11%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները: Tweet Դիտում՝ 6101