Evocabank-ի՝ սեպտեմբերի 3-ին կայացած Խորհրդի նիստում բանկի Խորհրդի նախագահ է ընտրվել Վազգեն Գեւորկյանը, իսկ Խորհրդի նախագահի տեղակալ՝ Գեղամ Գեւորգյանը: Վազգեն Գեւորկյանը Լուսանկարը՝ Evocabank Վազգեն Գեւորկյանը գործարար է եւ Evocabank-ի վերահսկող բաժնետերը: Ծնվել է 1971թ.։ Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ինչպես նաեւ՝ MBA որակավորում:2003թ. ստանձնել է «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրենի, 2004–2009թթ.՝ Տնօրենների խորհրդի նախագահի, իսկ 2009–2018 թթ.՝ Գլխավոր տնօրենի առաջին խորհրդականի պաշտոնները: 2018-ից «Պրոմեթեյ Սիթի» ՍՊԸ-ի Գլխավոր տնօրենի առաջին խորհրդականն է:Վազգեն Գեւորկյանը «Զակնեֆտեգազստրոյ Պրոմեթեյ» ՍՊԸ-ի եւ «Պրոմեթեյ-Սիթի» ՍՊԸ-ի վերահսկող բաժնետերն է։ 2019թ. հուլիսից ընդգրկվել է Evocabank-ի Խորհրդի կազմում:Ամուսնացած է, ունի երկու երեխա: Գեղամ Գեւորգյանը Լուսանկարը՝ Evocabank Գեղամ Գեւորգյանը ծնվել է 1958թ.։ 1982թ. ստացել է ֆիզմաթ. գիտությունների թեկնածուի աստիճան, իսկ 1992թ.՝ Մոսկվայի Ստեկլովի անվան Մաթեմատիկայի ինստիտուտում ֆիզմաթ. գիտությունների դոկտորի աստիճան: 2000թ. ընտրվել է Հայաստանի ԳԱԱ թղթակից անդամ, 2010թ.՝ ԳԱԱ ակադեմիկոս: 1994թ. ստացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մրցանակ, 2009թ.՝ պարգեւատրվել «Անանիա Շիրակացի» մեդալով, իսկ 2018թ. ստացել է ՀՀ նախագահի մրցանակ:1984-1992 թթ. աշխատել է ԵՊՀ դոցենտ, 1992-1997 թթ.՝ ԵՊՀ պրոֆեսոր, 1997-2004 թթ.՝ ԵՊՀ Մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ, 2004-2008 թթ.՝ ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան: Գեղամ Գեւորգյանը 2008-2019 թթ. աշխատել է որպես ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, իսկ 2019թ. մայիսի 30-ից ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է:2006-ից մինչ օրս բանկի Խորհրդի անդամ է:Ամուսնացած է, ունի չորս երեխա, երկու թոռնիկ։ Evocabank-ի ղեկավար կազմին կարելի է ծանոթանալ այստեղ։ Tweet Դիտում՝ 16789