ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Բիզնեսին ընդառաջ» ակցիան
30.08.2019 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում բանկի հաճախորդներ հանդիսացող իրավաբանական անձիք եւ անհատ ձեռներեցները կարող են ձեւակերպել անգրավ բիզնես վարկեր մինչեւ 7 մլն դրամ գումարի չափով, 6-ից մինչեւ 48 ամիս մարման ժամկետով:
Առաջին 6 ամսվա համար հաճախորդին տրամադրվում է արտոնյալ տոկոսադրույք՝ 10%, իսկ 7-րդ ամսից սկսած՝ տոկոսադրույքը ավտոմատ կերպով կխոփոխվի եւ կբարձրանա մինչեւ 17%, ինչը համապատասխանում է բանկում գործող տոկոսադրույքին:
Վարկերը կարելի է ձեւակերպել բանկի բոլոր մասնաճյուղերում: Վարկի որոշման կայացման եւ ձեւակերպման ընթացքը տեւում է մինչեւ 8 ժամ:
Ակցիայից օգտվել կարող են ինչպես նոր, այնպես էլ գործող հաճախորդները, որոնք ցանկանում են ձեւակերպել նոր վարկ:
«Գործարկելով «Բիզնեսին ընդառաջ» ակցիան՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը նպաստում է Հայաստանում փոքր բիզնեսի զարգացմանը եւ թեթեւացնում է նրանց ֆինանսական ծանրաբեռնվածությունը»,- ամփոփել են բանկում:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: