«Գլոբալ Կրեդիտ»-ն առանց կանխավճարի հիփոթեք է գործարկել
23.08.2019 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Գլոբալ Կրեդիտ

««Գլոբալ Կրեդիտ»-ը, լինելով վարկավորման շուկայում առաջատար ընկերություններից մեկը եւ մշտապես ներկայանալով վարկատեսակների տրամադրման նոր եւ ավելի հարմար պայմաններով, այս անգամ բարելավել է հիփոթեքային վարկավորման պայմանները:
Ընդառաջելով բազմաթիվ հաճախորդների առաջարկներին՝ բնակարանի ձեռք բերման վարկներն արդեն տրամադրվում են առանց կանխավճարի»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերությունում նշել են, որ երկար ժամանակ է, ինչ հաճախորդներից առաջարկներ են ստանում այն բանի վերաբերյալ, որ կանխավճարի պարտադիր լինելու հանգամանքը դժվարություններ է առաջացնում եւ խոչընդոտում սեփական բնակարան ձեռքբերելու իրենց երազանքի իրականացմանը: Ըստ այդմ՝ որոշում կայացվեց հաճախորդներին տրամադրել նաեւ կանխավճարը՝ լրացուցիչ վարկավորման եղանակով:
«Այսինքն՝ «Գլոբալ Կրեդիտ»-ը բնակարանի ձեռք բերման վարկը տրամադրելուն զուգահեռ կանխավճարի գումարը եւս տրամադրում է որպես վարկ՝ նույն տոկոսադրույքով»,- ամփոփել են ընկերությունում:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: