Քննարկվել են արտահանման խնդիրները

14.08.2019 | 15:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #արտահանում
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է մի շարք արտահանող ընկերությունների ներկայացուցիչների եւ Export Armenia խմբի հիմնադիրների հետ։

Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման օրակարգում էին արտահանմանն առնչվող հիմնական խնդիրները, որոնց բախվում են հայ արտադրողները։

Քննարկվել են ցամաքային ճանապարհով դեպի ԵԱՏՄ արտահանմանն առչվող խոչընդոտները, մասնավորապես՝ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ժամանակ։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են արտաքին շուկաներում արտահանողների հիմնական ռիսկերը, առաջարկել լուծման հնարավոր ուղիներ՝ բերելով նաեւ միջազգային փորձի օրինակներ։ Քննարկվել են նաեւ փոքր եւ միջին ձեռնարկությունների կողմից արտադրվող ապրանքների արտահանման հատուկ խնդիրները։

Անդրադարձ է եղել տրանսպորտալոգիստիկ խնդիրներին։ Արտահանման խնդիրները քննարկելու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել առանձին հանդիպում կազմակերպել բեռնափոխադրող ընկերություններիներկայացուցիչների հետ։

Պայմանավորվածության համաձայն՝ տնտեսվարողները կներգրավվեն նաեւ համապատասխան ռազմավարական փաստաթղթերի մշակման աշխատանքներում։
Դիտում՝ 2280
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW