Բանկերի միության մասնակցությամբ ԴԱՀԿ օրենքի վերաբերյալ քննարկում է կազմակերպվել
09.08.2019 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://moj.am

Միջոցառմանը մասնակցել են արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, բանկային համակարգի ներկայացուցիչներ:
Փոխնախարարի խոսքով՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքն ընդունվել է դեռեւս 1998-ին, որից հետո Հայաստանի իրավական համակարգը կրել է բազմաթիվ ինստիտուցիոնալ փոփոխություններ եւ դրա արդյունքում առկա էր իրավիճակ, որ օրենքը պարունակում էր մի շարք թերություններ եւ հակասություններ:
«Բացի այդ, հարկադիր կատարման ոլորտում որոշ խնդիրների առկայությունը բացասաբար էր անդրադառնում նաեւ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի, այդ թվում՝ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում ՀՀ դիրքի վրա»,- նշել է Ռաֆիկ Գրիգորյանը:
Ռաֆիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի բանկերի միությանը՝ քննարկումը կազմակերպելու իր կարեւոր աջակցության համար:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: