Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2007 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 39.1%-ով

20.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 1352.3 մլրդ դրամ կամ $3932.5 մլն` 2006 թ. նույն ժամանակահատվածի հետ համեմատ աճելով 39.1%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը կազմել է 365.5 մլրդ դրամ կամ $1061.4 մլն, իսկ ներմուծմանը` 910.2 մլրդ դրամ կամ $2781.0 մլն:

Արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2007թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 544.7 մլրդ դրամ, կամ $1809.6 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 5666
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW