ՊԵԿ-ը հորդորում է 48 ժամում մեքենաները դուրս բերել ավտոմաքսատնից

01.08.2019 | 17:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#34404ՊԵԿ #ավտոմաքսատուն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ խիստ հսկողություն է սահմանված Նորագավիթի ավտոմաքսատանը, որտեղ տեղակայված են մաքսային ձեւակերպումներ ստացած ավտոտրանսպորտային միջոցները:

«Մաքսային ձեւակերպումների ավարտից հետո, բաց թողնված տրանսպորտային միջոցները խելամիտ ժամկետում՝ 48 ժամվա ընթացքում, պետք է դուրս բերվեն մաքսային հսկողության գոտու տարածքից:

Մաքսային ձեւակերպումների իրականացման արդյունքում բաց թողնված ավտոտրանսպորտային միջոցների պահպանման համար մաքսային հսկողության գոտին չի կարող օգտագործվել որպես պահեստ կամ կայանատեղի»,- ասված է հաղորդագրությունում։

ՊԵԿ-ը հորդորում է 48 ժամվա ընթացքում մեքենաները դուրս բերել մաքսային հսկողության գոտուց, «այլապես նշված մեքենաները ՊԵԿ-ը դուրս կբերի իր միջոցներով»։
Դիտում՝ 2230

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW