Դեպի Հայաստան անձնական տրանսֆերտները կրճատվել են

01.08.2019 | 14:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն իր հետազոտությունում անդրադարձել է 2018-2019 թթ. առաջին եռամսյակի անձնական դրամական փոխանցումների հոսքերի դինամիկային:

Ըստ այդմ՝ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ դեպի Հայաստան անձնական դրամական փոխանցումներն ըստ վճարային հաշվեկշռի անկում են գրանցել:


Անձնական տրանսֆերտների (ընթացիկ տրանսֆերտներ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ տնային տնտեսությունների միջեւ՝ բարեկամներից, ազգականներից եւ այլն) դեպքում 2019-ի առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 3%-ով՝ կազմելով $148,9 մլն:

«Աշխատանքային պայմանագրով այլ երկրում աշխատող ՀՀ ռեզիդենտի կողմից կատարված անձնական դրամական փոխանցումները կամ զուտ աշխատավարձերը (սեզոնային աշխատողների կողմից ստացված աշխատավարձը, եկամուտը առանց եկամտահարկի, տրանսպորտային ծախսերի եւ արտերկրում կատարված այլ ծախսումների) 2019թ. առաջին եռամսյակում 2018-ի նույն եռամսյակի համեմատ  կրճատվել են 3,2%-ով` կազմելով $80,9 մլն, իսկ որպես ծառայություն դասակարգված սեզոնային աշխատողների աշխատանքների դիմաց ստացված զուտ եկամուտների (գործատու-աշխատող հարաբերությունների բացակայության դեպքում) կրճատումը դիտարկվող ժամանակահատվածում եւս եղել է 3,2%`կազմելով $20,8 մլն»,-ասված է հետազոտությունում:

Կենտրոնում նշել են, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեզոնային աշխատողները հիմնականում մեկնում են ՌԴ, ապա ՀՀ անձնական դրամական փոխանցումների կրճատումը որոշակիորեն պայմանավորված է եղել ռուբլու՝ դոլարի նկատմամբ արժեզրկմամբ:

«Հետաքրքրական է նաեւ, որ թեպետ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրներից մուտք եղած դրամական փախանցումները աճել են, անձնական դրամական փոխանցումներն ըստ վճարային հաշվեկշռի անկում են գրանցել:

Սա նշանակում է, որ բանկերի միջոցով ստացվող գումարը միշտ չէ, որ դասակարգվում է որպես անձնական դրամական փոխանցում, քանի որ անձական դրամական փոխանցումը բարեկամներից, ազգականից եւ աշխատանքի դիմաց ստացվող գումարն է, մինչդեռ ֆիզիկական անձանց անունով  փոխանցումները ներառում են առք ու վաճառքի գործարքների դիմաց ստացված գումարները (անշարժ եւ շարժական գույքի վաճառք, ապրանքի/ծառայության արտահանում):
Հետեւաբար, դիտարկվող ժամանակահատվածում ֆիզիկական անձանց անունով դրամական փոխանցումների աճը որոշակիորեն պայմանավորվել է առք ու վաճառքի գործարքներով:  

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում ռուբլու արժեզրկումը առաջին եռամսյակում բացասաբար է ազդել անձնական տրանսֆերտների վրա:

Եթե կարճաժամկետ հատվածում ռուբլու արժեզրկումը շարունակվի, ապա 2020թ. անձնական դրամական փոխանցումները կկրճատվեն: Իսկ ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից մուտք եղած դրամական փախանցումների աճը, երբ անձնական դրամական փոխանցումները կրճատվել են, բացատրվում է առք ու վաճառքի գործարքներով, արտահանմամբ»,- ամփոփել են կենտրոնում:
Դիտում՝ 2577
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW