Հայբիզնեսբանկը գործարկել է «Բիզնես-Ավտո» վարկատեսակը

31.07.2019 | 12:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #«Բիզնես-Ավտո»
Հայբիզնեսբանկը հանդես է գալիս նոր՝ «Բիզնես-Ավտո» վարկատեսակով, որը նախատեսված է իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի համար:

Ինչպես նշել են բանկում, տվյալ վարկատեսակը հնարավորություն կտա առանց ֆինանսական վերլուծության՝ կազմակերպության կարիքների համար ձեռք բերել տրանսպորտային միջոց:

Իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը հնարավորություն կունենան ստանալ վարկ կամ վարկային գիծ մինչ 7 մլն դրամ կամ համարժեք արտարժույթ, 12-16% տարեկան անվանական տոկոսադրույքով (կախված ընտրված արժույթից) մինչ 60 ամիս մարման ժամկետով:

Վարկը կամ վարկային գիծը հաճախորդի ցանկությամբ կարող է տրամադրվել դրամով, դոլարով կամ եվրոյով:

««Բիզնես-Ավտո» վարկատեսակի տրամադրումն իրականցվելու է պարզ, արագ, հաճախորդի համար նվազագույն ծախսերով»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 3491

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW