“ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” հայտարարել է իր DPO-Ի մասին

18.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 18 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ն այսօր հայտարարել է DPO-ի (direct public offering - ուղիղ հանրային վաճառք) մեխանիզմի միջոցով իր բաժնետոմսերի տեղաբաշխման մասին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր կայացած շնորհանդեսին “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի դիլինգային կենտրոնի տնօրեն Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ բաժնետոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը կկատարվի ուղիղ գրանցման եղանակով:

“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի հասարակ անվանական բաժնետոմսերի նոմինալ արժեքն է 5000 դրամ, բաժնետոսմերի տեղաբաշխման գինը` 5900 դրամ: Տեղաբաշխման ընդհանուր ծավալը կկազմի 450 մլն 170 հազար դրամ: Տեղաբաշխված բաժնետոսերի նվազագույն քանակը կկազմի 70 000, առավելագույնը` 76 300 հատ:

Տեղաբաշխման գործընթացը մեկնարկել է դեկտեմբերի 17-ին եւ կտեւի մինչեւ 2008 թ. հունվարի 21-ը:

Բանկի բաժնետոսերում ներդրումներ կարող են կատարել ռեզիդենտները եւ ոչ ռեզիդենտները, ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանի խոսքերով, բաժնետոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը կկրի շարունակական բնույթ: Մասնավորապես, 2008 թ. բանկը նախատեսում է կազմակերպել բաժնետոմսերի երեք տեղաբաշխում:

Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արթուր Ջավադյանի գնահատմամբ, “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ն իր ուրույն տեղն է զբաղեցնում երկրի ֆինանսական շուկայում` հետեւողականորեն առաջարկելով նոր ֆինանսական գործիքներ: Նա նշել է մի քանի “աննախադեպ” ցուցանիշներ, որոնք “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը գրանցել է այս տարվա ընթացքում: Մասնավորապես, բանկի ակտիվներն աճել են 170%-ով, պարտավորությունները` 345%-ով, կապիտալը` 20%-ով: Ներգրավված ավանդների աճը կազմել է 360%, իսկ տնտեսության վարկավորման ծավալն աճել է 70%-ով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6983
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW