ՀԲ-ն առաջընթաց է նկատում «Առեւտրի խթանում» ծրագրում

23.07.2019 | 16:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #ՀԲ
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածք» ծրագրի իրականացման աջակցության առաքելությանը:

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ նախարարը ՀԲ թիմի հետ քննարկել է նախորդ առաքելության ընթացքում համաձայնեցված ուղենիշները եւ ծրագրի ցուցանիշներն ապահովելու ուղղությամբ ծրագրի իրականացման ընթացքի ուսումնասիրությունը:

ՀԲ ներկայացուցչի խոսքով՝ որոշ ուղղություններով առկա է նկատելի առաջընթաց:

Տիգրան Խաչատրյանը եւ ՀԲ մասնագետները մտքեր են փոխանակել «Առեւտրի խթանում եւ որակի ենթակառուցվածք» ծրագրի կառուցվածքի հնարավոր փոփոխությունների վերաբերյալ՝ այն համապատասխանեցնելու ներկայիս պայմաններին եւ կարիքներին:

Կողմերն անդրադարձել են ծրագրի որակի ենթակառուցվածքների բաղադրիչին, մասնավորապես` լաբորատորիաների վերազինմանը եւ հավատարմագրման մարմնին տրվող աջակցությանը:
Դիտում՝ 1946

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW