Ապահովագրական ընկերությունները ճշգրտել են իրենց հաշվետվությունները

23.07.2019 | 12:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ապահովագրական ընկերություն
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր:

«Քննված եւ քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում վերջիններս շրջանառության հարկ վճարող հանդիսացող Ա/Ձ-ներից ստացել են ապահովագրական միջնորդի ծառայություններ, որոնք չեն ունեցել վարձու աշխատողներ եւ հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրել բացառապես ապահովագրական ընկերություններին՝ նման եղանակով ապահովելով ծառայությունների ստացման բարձր տոկոսայնություն:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա/Ձ-ների կողմից մատուցված ապահովագրական միջնորդի ծառայություններն  իրատեսական չեն եղել, ինչի արդյունքում էլ ապահովագրական ընկերությունների կողմից շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից ցույց են տրվել չհիմնավորված նվազեցումներ»,-ասված է հաղորդագրությունում:

ՊԵԿ-ում նշել են, որ քննության ընթացքում որոշ ապահովագրական ընկերություններ, գիտակցելով եւ ընդունելով իրենց կողմից ծավալած գործունեության ընթացքում հարկերի հաշվարկման մեջ թույլ տված խախտումները, ինքնուրույն հաշվարկել եւ հարկային մարմնին են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ եւ վճարել դրանցից բխող շուրջ 218 միլիոն 483 հազար դրամի հարկային պարտավորություն:

Որոշ ապահովագրական ընկերությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:
Դիտում՝ 1188
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW