Գործարկվել է Կոնվերս Բանկի «Արշակունյաց» մասնաճյուղը

19.07.2019 | 16:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ
Գործարկվել է Երեւանում Կոնվերս Բանկի 16-րդ՝ «Արշակունյաց» մասնաճյուղը:

Բանկում նշել են, որ այն գործում է Արշակունյաց պողոտա 17 շենք, 1 հասցեում՝ մայրաքաղաքի խոշորագույն մանրամեծածախ առեւտրի կենտրոնների հարեւանությամբ:

«Շենգավիթ վարչական շրջանում Կոնվերս Բանկի երկրորդ մասնաճյուղի բացումը թույլ կտա հարակից տարածքներից հաճախորդներին, առեւտրային կենտրոններում գործող տնտեսվարողներին սպասարկել բնակության կամ աշխատանքի վայրին հնարավորինս մոտ գտնվող մասնաճյուղում՝ խնայելով նրանց ժամանակը»,- ասել են բանկում:

Նորաբաց, տեխնիկապես համալրված «Արշակունյաց» մասնաճյուղում հաճախորդներին մատուցվելու են համապարփակ բանկային ծառայություններ, հաճախորդները հնարավորություն ունեն նաեւ գործարքներ կատարել բանկոմատով եւ վճարային տերմինալով: Հաճախորդներին հասանելի կլինի նաեւ անհատական պահատուփերի ծառայությունը:

Մասնաճյուղի հաճախորդների համար նախատեսված է նաեւ անվճար ավտոկայանատեղի:

Մասնաճյուղն աշխատելու է շաբաթը 6 օր՝ երկուշաբթիից ուրբաթ 9:30-17:00-ը, իսկ շաբաթ օրը՝ 10:00-14:30-ը:

«Բանկը հետեւողական է մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը: Այս տարի վերանորոգումից հետո արդեն վերաբացվել է բանկի «Կենտրոնական» մասնաճյուղը: Աշխատանքներ են տարվում Երեւանում եւ մարզերում նոր մասնաճյուղերի բացման կամ դրանց պայմանների բարելավման ուղղությամբ»,- ասել են Կոնվերս Բանկում:

Ներկայում Երեւանում, ՀՀ մարզերում եւ Արցախում բանկը ներկայացված է 36 մասնաճյուղով:

Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցի մասին տեղեկատվությունը հասանելի է այս հղումով:
Դիտում՝ 26878
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW