Քննարկվել է ՀՀ ազգային ավիաընկերություններ ունենալու հարցը

03.07.2019 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ավիացիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգի նախագիծը:

«Նախկինում մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական ատրիբուտիկայի կարեւոր բաղադրիչ է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ կասկածից վեր է, որ Հայաստանի դրոշով օդանավերը պետք է թռիչքներ իրականացնեն դեպի Հայաստան եւ դրա սահմաններից դուրս։

«Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի հայկական ավիաընկերությունների գոյությունը, որոնք շուկայում լինեն մրցունակ եւ կարողանան մրցակցել իրար հետ եւ միջազգային իրենց մրցակիցների հետ: Դա մեզ համար աներկբա է:

Մենք պետք է հաշվարկված, մտածված եւ հետեւողական քայլերով ընթանանք դեպի այդ նպատակի իրագործումը: Ես համարում եմ, որ այսօրվա քննարկումը այդպիսի ճանապարհի մեկնարկն է»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ:
Դիտում՝ 1922

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW