Փաշինյան. Տնտեսությունը շարունակում է բարձր ցուցանիշներ գրանցել

27.06.2019 | 11:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #տնտեսություն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ տնտեսությունը շարունակում է բարձր ցուցանիշներ գրանցել։

«Մայիսին նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ ունեցել ենք արտահանման 15 %-ոց աճ։ Սա նշանակում է, որ արտահանման հետ կապված խնդիրները հաղթահարել ենք»,- կառավարության նիստում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա նկատել է, որ արտահանման կառուցվածքում տնտեսության ճյուղերի ազդեցության փոփոխություն է տեղի ունեցել։

«Եթե նախորդ տարի արտահանման մեջ մշակող արդյունաբերության կշիռը կազմում էր 62,8%, ապա այս տարի կազմում է 64,6 %, իսկ հանքահումքային արտադրանքի արտահանման կշիռը նվազել է՝ կազմելով 25 % նախորդ տարվա 27,6 % փոխարեն»,-ասել է վարչապետը։

Նրա խոսքով՝ ընդհանուր արտահանման մեջ դեռեւս ոչ բարձր կշիռ ունեն տեխնոլոգիատար ապրանքները, սակայն տարվա առաջին հինգ ամիսների տվյալներով այս ոլորտը եւս արտահանման կառուցվածքում բավական մեծ աճ է արձանագրել՝ 29,5 %։

«Այս թվերը ցույց են տալիս, որ ՀՀ տնտեսական համակարգը ընկալել եւ մարսել է տնտեսական հեղափոխության վերաբերյալ մեր ուղերձները», - ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտում՝ 1981
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW