Հակոբ Արշակյան. ՀՀ-ն պետք է դառնա տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն

24.06.2019 | 16:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հակոբ Արշակյան
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ասել է, որ «Հայաստանը պետք է հանդես գա որպես տարածաշրջանային էկոհամակարգի կենտրոն»:

«Հայկական ստարտափները շատ մեծ ներկայություն ունեն Սիլիկոնյան հովտում եւ շատ հեշտ ու արագ են կարողանում ստեղծել կապեր, շուկաներ մտնել, քանի որ ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Սիլիկոնյան հովտում ունենք հայկական սփյուռք, եւ հայկական կապերը պետք է օգտագործել թե՛ մեծ ընկերություններում, թե՛ էկոհամակարգերում։ Այդ նպատակով ստեղծվելու են ծրագրեր, որոնց կմասնակցեն նաեւ այս տարի արդեն ստեղծված եւ զարգացող ինստիտուցիոնալ կառույցները, որոնք թույլ կտան, որպեսզի հայկական եւ ոչ միայն հայկական ընկերությունները, որոնք կցանկանան գործունեություն ծավալել Հայաստանում, օգտվեն հայկական սփյուռքի այդ կապերից»,- հայտարարել է նախարարը «Հայաստան - Ինժեներական շաբաթ» խորագրով միջոցառումների բացման արարողությանը:

Հակոբ Արշակյանը ներկաներին տեղեկացրել է ներկայացված ծրագրի մասին, որը կոչվում է «Հայկական վիրտուալ կամուրջ»։  

Այն ենթադրում է, որ Հայաստանում գոյություն ունեցող եւ ստեղծվող ցանկացած ընկերություն հնարավորություն է ունենալու հայկական սփյուռքի եւ «Հայկական վիրտուալ կամուրջ»-ի օգնությամբ ունենալու ուղիղ կապ աշխարհի շուկաների եւ աշխարհի էկոհամակարգային բաղադրիչների հետ՝ սկսած տաղանդի ներհոսքից մինչեւ նրա ստեղծածի վերջնական արդյունքի արտահանումը՝ ամբողջական շղթայի ապահովումն իրականացնելու համար։
Դիտում՝ 2817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW