Մեկնարկել է գյուղատնտեսական մթերքների ամենշաբաթյա տոնավաճառը

24.06.2019 | 12:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է Երեւանում հանգստյան օրերին գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը:

Տոնավաճառը գործելու է Կասյան փողոցում, յուրաքանչյուր շաբաթվա շաբաթ եւ կիրակի օրերին:

«Մեր համաքաղաքացիները հնարավորություն կստանան ձեռք բերել գյուղատնտեսական ապրանքներ անմիջապես արտադրողից՝ նպաստելով ինչպես փոքր տնտեսությունների զարգացմանը, այնպես էլ արտադրող-սպառող շղթայի խթանմանը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ շուկայում ստեղծվել է խորհուրդ, որի անդամները ընտրվել են տոնավաճառում իրենց ապրանքը ներկայացնող արտադրողների կողմից:

Խորհուրդը ստանձնել է տոնավաճառի կազմակերպման գործառույթները, այդ թվում՝ տոնավաճառում սանիտարահիգիենիկ պայմանների ապահովումը:
Դիտում՝ 1852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW