«Իզի Փեյ»-ն ու «Արտույտ»-ը ամփոփեցին համատեղ սոցիալական ծրագիրը

20.06.2019 | 13:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Իզի Փեյ» #«Արտույտ»
«Իզի Փեյ» եւ «Արտույտ» ընկերությունները ամփոփեցին համատեղ սոցիալական ծրագիրը` կրկին այցելելով սահմանամերձ Նորաշեն գյուղ։  

Մի տարի է, ինչ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում իրականանում է ծրագիր, որը գյուղի երեխաներին հնարավորություն է ընձեռում անվճար հաճախել նկարչական խմբակ։  

Խմբակ հաճախող երեխաների համար ընկերությունները պատրաստել էին նվերներ եւ քաղցրավենիք, իսկ փոքրիկ նկարիչները ցուցադրեցին իրենց նկարները։      

Ընտրված լավագույն նկարներով «Արտույտ» ընկերությունը կստեղծի շարֆեր եւ կվաճառի դրանք, իսկ վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի նկարչական խմբակի հետագա ֆինանսավորմանը:
Դիտում՝ 2085

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW