Ամենամեծ ստվերը մանրածախ առեւտրի ոլորտում է, ասել է Անանյանը

07.06.2019 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Դավիթ Անանյան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն այսօր ասել է, որ տնտեսության ամենաստվերային ոլորտները շարունակում են մնալ «ծառայությունների եւ ավելի շատ՝ մանրածախ առեւտրի ոլորտները»։

«Հիմնականում թաքցնում են շրջանառությունները, հարկման բազաները։ Փոքր եւ մինչեւ միջին բիզնեսները շատ ավելի ստվերի մեջ են, ուղղակի արդյունքային առումով դրանց ազդեցությունն այդքան շատ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Անանյանը։

Միաժամանակ, նա նշել է, որ ՊԵԿ-ում աշխատանքներ են տարվում ստվերի ավելի ճշգրիտ տոկոսային հաշվարկ ներկայացնելու ուղղությամբ։
Դիտում՝ 1933
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW