Telcell-ը տեղեկացնում է, որ ծրագրային հանգույցներից մեկի խափանման պատճառով ներկա պահին կասեցված է Telcell համակարգով վճարումների ընդունումը: «Մեր մասնագետներն աշխատում են հնարավորինս շուտափույթ վերացնել վթարը: Վճարումներ ընդունում են Բագրատունյաց 5/3, Տիգրան Պետրոսյան 25/5, Տիգրան Մեծի 10, Ռուբինյանց 15/5, Մաշտոցի 5, Մալաթիա-Սեբաստիա Սեբաստիա 141/5, Րաֆֆու 55/1 հասցեներում գործող «Երևան սիթի» սուպերմարքեթներում տեղակայված Telcell մասնաճյուղերում:Համակարգի ամբողջական աշխատանքի վերականգնման նախնական ժամկետն է 16:00»,- ասված է ընկերության հայտարարությունում: Tweet Դիտում՝ 1851