Երեք հայկական բանկեր ընդգրկվել են ԱՊՀ 100 ամենակապիտալիզացված բանկերի ցուցակում
06.12.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 6 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Երեք հայկական բանկեր ընդգրկվել են ԱՊՀ 100 ամենակապիտալիզացված բանկերի ցուցակում, որոնց ակտիվները գերազանցում են $100 մլն:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով “Ինտերֆակս-ՑԷԱ” գործակալության կողմից 2007 թ. առաջին կիսամյակի արդյունքներով անցկացված հետազոտությունը, այդ բանկերն են. “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը”, “ՎՏԲ-Հայաստան Բանկը” եւ “Կոնվերս Բանկը”, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 24-րդ, 50-րդ եւ 62-րդ տեղերը:
Հետազոտության համաձայն, “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի” ակտիվները կազմում են $174.9 մլն, “ՎՏԲ-Հայաստան Բանկինը”` $112.1 մլն, “Կոնվերս Բանկինը”` $127.8 մլն:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը` վկայակոչելով “Ինտերֆակս-ՑԷԱ” գործակալության անցկացված հետազոտությունը, ԱՊՀ ամենաարագ աճող 100 բանկերի ցուցակում, որոնց ակտիվները 2007 թ. առաջին կիսամյակում գերազանցել են $100 մլն, կան 2 հայկական բանկեր: “Յունիբանկը” զբաղեցրել է 76-րդ տեղը, “Հայէկոնոմբանկը”` 84-րդ տեղը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: