«Սպայկա»-ն հունիսի 10-ից հետո կսկսի մթերումները

03.06.2019 | 17:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սպայկա #մթերում
«Սպայկա» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ից հետո կսկսի ծիրանի, այնուհետեւ գիլասի, դեղձի, սալորի, խաղողի մթերումները։

«2010-ից «Սպայկա» ընկերությունը մթերում է իրականացնում Հայաստանում եւ աշխատում է ավելի քան 80 համայնքների հետ։

Այս 9 տարիների կայուն համագործակցությունը մեզ հետ աշխատող ֆերմերների հետ ամենակարեւոր կապիտալն է, որը ձեռք է բերվել փոխվստահելի, կայուն ու երկկողմանի շահավետ աշխատանքի արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում:


Ընկերությունը նշում է, որ աշխատակիցները առաջիկայում համայնքներում հանդիպումներ կսկսեն՝ մթերման աշխատանքների կազմակերպման նպատակով:
Դիտում՝ 1665

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW