Երեւան, 6 դեկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2007 թ. առաջին կիսամյակի արդյունքներով բոլոր հայկական բանկերն ընդգրկվել են ակտիվների ծավալով ԱՊՀ 1000 բանկերի ցուցակում: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ակտիվների ծավալով ԱՊՀ 1000 բանկերի ցուցակը կազմել է “Ինտերֆակս-ՑԷԱ” գործակալությունը: “HSBC Բանկ Հայաստանը” ցուցակում զբաղեցնում է 287-րդ տեղը, ակտիվները` $237.6 մլն: “Արդշինինվեսբակը” ցուցակում զբաղեցրել է 304-րդ տեղը, ակտիվները` $223.6 մլն; “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը”` 362-րդ տեղը, ակտիվները` $174.9 մլն; “Հայէկոնոմբանկը”` 367-րդ տեղը, ակտիվները` $172.0 մլն; “Կոնվերսբանկը”` 443-րդ տեղը, ակտիվները` $127.8 մլն; “Յունիբանկը”` 453-րդ տեղը, ակտիվները` $123.0 մլն; “ՎՏԲ-Հայաստան Բանկը”` 486-րդ տեղը, ակտիվները` $112.1 մլն; “Անելիք Բանկը”` 552-րդ տեղը, ակտիվները` $92.2 մլն; “Ինեկոբանկ”` 618-րդ տեղը, ակտիվները` $77.9 մլն; “Արցախբանկ”` 640-րդ տեղը, ակտիվները `$72.4 մլն; “Հայբիզնեսբանկ”` 740-րդ տեղը, ակտիվները` $54.8 մլն; “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”` 810-րդ տեղը, ակտիվները` $44.1 մլն; “Առէքսիմբանկը”` 815-րդ տեղը, ակտիվները` $43.8 մլն; “Բանկ Պրոմեթեյ”` 884-րդ տեղը, ակտիվները` $40.0 մլն; “ԲՏԱ Ինվեստ Բանկը”` 864-րդ տեղը, ակտիվները` $37.4 մլն; “Մելլաթ Բանկը”` 928-րդ տեղը, ակտիվները` $30.3 մլն; “Կասկադ բանկ”` 933-րդ տեղը, ակտիվները` $28.6 մլն; “Արմսվիսբանկը”` 936-րդ տեղը, ակտիվները` $27.6 մլն; “Հայներարտբանկը”` 938-րդ տեղը, ակտիվները` $27.2 մլն; “Զարգացման Հայկական Բանկը”` 939-րդ տեղը, ակտիվները` $27.1 մլն; “ԻԹԲ Միջազգային առեւտրային բանկը”` 981-րդ տեղը, ակտիվները` $14.2 մլն: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6763