ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ, մայիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում, ֆիզիկական անձանց համար մեկնարկում է նոր՝ «Տոնական մայիս» դրամային ավանդների ակցիան:Բանկում նշել են, որ ակցիայի ընթացքում ֆիզիկական անձանց առաջարկվում է ձեւակերպել ավանդներ՝ սկսած 10 000 դրամից՝ տարեկան մինչեւ 10% տոկոսադրույքով, 90 օր եւ ավելի ժամկետով եւ ստանալ հետեւյալ նվերները.- Լրացուցիչ օրերի համար տոկոսագումարներ, մասնավորապես` ավանդի ժամկետի ավարտին հաճախորդը բանկից կստանա հավելյալ տոկոսագումարներ այն քանակի օրերի դիմաց, որքան ամսով ձեւակերպված է ավանդը, բայց ոչ ավելի, քան 12 օր (եթե ավանդը ձեւակերպված է 3 ամսով, ապա բանկը վճարում է լրացուցիչ 3 օրվա տոկոսագումար եւ այլն):- Բոլոր այն հաճախորդները, որոնք ավանդային ակցիայի ընթացքում կձեւակերպեն ավանդներ, կստանան Երեւանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացման 2 տոմս:Բանկն առաջարկում է ավանդների տարբեր տեսակներ` առավել հարմար տարբերակներով:- ավանդ՝ առանց լրացուցիչ մուտքագրումների եւ ելքագրումների, - ավանդ՝ լրացուցիչ մուտքագրումներով եւ առանց ելքագրումների,- ավանդ՝ լրացուցիչ մուտքագրումներով եւ ելքագրումներով:Բացի այդ, հաճախորդին հնարավորություն է տրվում ընտրել ավանդի տոկոսադրույքի վճարման եղանակը՝ ժամկետի սկզբում, ամենամսյա, ժամկետի վերջում:Ինչպես նաեւ, բոլոր ավանդատուները կստանան Mastercard քարտեր՝ առանց սպասարկման վճարի՝ ավանդի գործողության ամբողջ ընթացքում:Տրվող քարտի տեսակը կախված է ավանդի գումարից՝- Mastercard Standard – մինչեւ 7 000 000 դրամ,- Mastercard Gold – սկսած 7 000 001 դրամից: Tweet Դիտում՝ 6003