Ինեկոբանկը Թբիլիսիում կներկայացնի InecoPay ինովացիոն վճարային լուծումը

16.05.2019 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #Արեն Նալթակյան # InecoPay
2019 թվականի մայիսի 16-17-ը Թբիլիսիում կկայանա SME Banking Club-ի կողմից կազմակերպվող «Caucasus’19» 5-րդ ամենամյա տարածաշրջանային համաժողովը:

Ինեկոբանկում նշել են, որ համաժողովի շրջանակում բանկը ստացել է հրավերք՝ ներկայացնելու վերջին շրջանում բավականին մեծ հետաքրքրություն առաջացրած InecoPay ինովացիոն վճարային լուծումը:

«Այս լուծման շնորհիվ կազմակերպությունները հնարավորություն են ստացել առանց որեւէ հավելյալ ներդրումների եւ ժամանակի վատնման ընդունել QR կոդի միջոցով վճարումներ, մինչդեռ հաճախորդների համար սա հարմարավետ եւ ապահով լուծում է, որի շնորհիվ նրանք կարող են իրենց բոլոր բանկային քարտերը կցել InecoMobile հավելվածին եւ իրականացնել վճարումները ցանկացած քարտից»,- ասված է հաղորդագրությունում:

«Ինեկոբանկը մշտապես կատարելագործում է իր ծառայությունները՝ առաջարկելով հաճախորդների կարիքներին ու հարմարավետությանն ուղղված լուծումներ։ Ուրախ ենք համաժողովի ընթացքում ներկայացնել բանկի փորձն ու ձեռքբերումները, մասնավորապես՝ ՓՄՁ ոլորտին վերաբերող լուծումների ներդրման ասպարեզում»,- նշել է Ինեկոբանկի Զարգացման եւ մարքեթինգի տնօրեն Արեն Նալթակյանը։

Բանկում ընդգծել են, որ ՓՄՁ բանկային ակումբի համաժողովն իր շուրջը կհամախմբի տարածաշրջանի ֆինանսաբանկային համակարգի առաջատար կառույցների ներկայացուցիչներին՝ միկրո, փոքր եւ միջին բիզնեսի ոլորտին վերաբերող բանկային թրենդները եւ նորարարությունները քննարկելու համար։

Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին՝ թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։

- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:

- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։

- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:

- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով:
Դիտում՝ 7839
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW