Մայիսյան տոներին ընդառաջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է նոր՝ «Հաղթանակ» ավանդային ակցիան: Բանկում նշել են, որ ակցիայի շրջանակում հաճախորդներին հնարավորություն է տրվում ներդնել գումար՝ սկսած 100 000 դրամից՝ տարեկան 9% տոկոսադրույքով: Ավանդի գործողության ժամկետը 9 ամիս է (270 օր), ավանդի արժույթը՝ դրամ: Ավանդի ժամկետի ավարտին բանկը հաճախորդին կտրամադրի բոնուս` վճարելով տոկոսներ լրացուցիչ 9 օրացուցային օրվա համար:Ակցիան կտեւի 3 օր՝ մայիսի 7-ին, 8-ին եւ 10-ին: «Բոլոր այն հաճախորդների համար, որոնք ավանդային ակցիայի ընթացքում կձեւակերպեն ավանդներ, բանկը պատրաստել է հատուկ քաղցր նվեր՝ տոնական շոկոլադ:Բացի այդ, հաճախորդները կստանան MasterCard քարտեր առանց սպասարկման վճարի՝ ավանդի գործողության ամբողջ ընթացքում:Տրվող քարտի տեսակը կախված է ավանդի գումարից՝- MasterCard Standard՝ մինչեւ 7 000 000 դրամ,- MasterCard Gold՝ սկսած 7 000 001 դրամից:ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է իր ավանդների պայմանների բարելավման համար, խթանելով հաճախորդներին խնայողություններ կատարել եւ ստանալ եկամուտ իրենց խնայողություններից»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6944