Վերաբացվել է Արդշինբանկի «Իջեւան» մասնաճյուղը

03.05.2019 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ
Արդշինբանկը, շարունակելով մասնաճյուղային ցանցի զարգացման ու կատարելագործման միջոցառումների ծրագիրը, վերաբացել է Իջեւան մասնաճյուղը՝ վերանորոգված եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գրասենյակում:

Բանկում նշել են, որ նորացված մասնաճյուղը հագեցած է բոլոր պայմաններով հաճախորդներին բարձրակարգ եւ համալիր ծառայություններ մատուցելու համար:

«Մասնաճյուղն ունի 24/7 շուրջօրյա սպասարկման գոտի, ինչը հնարավորություն է տալիս հաճախորդներին շաբաթվա բոլոր օրերին եւ ցանկացած ժամի կատարել բանկային գործարքներ. կանխիկ գումարի մուտքագրում եւ ելքագրում, վարկերի մարում, տարբեր հաշիվների եւ ավանդների համալրում, կոմունալ վճարումներ եւ բազմաթիվ այլ ծառայություններ:

Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր բանկն ունի 63 գործող մասնաճյուղ, որոնցից 18-ը Երեւանում, 42-ը՝ ՀՀ մարզերում եւ 3 մասնաճյուղ՝ Արցախում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1731

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW