ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ավարտվել է վարկային կազմակերպության աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:2019թ. հունվարի 21-ին՝ ժամը 09:10-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը մուտք է գործել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայում գործող վարկային կազմակերպություն, որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ, կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով հարձակվել կազմակերպության աշխատակցի վրա, պահանջել եւ ստացել խոշոր չափերի՝ 1 000 000 դրամ գումար: 1994թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով, եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործն ուղարկվել դատախազին: Tweet Դիտում՝ 1686