ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով, շարունակում է կատարելագործել իր հեռահար ծառայությունները: «Մասնավորապես, այս անգամ բանկի կողմից բարելավվել են թե՛ բանկի մասնաճյուղերում եւ թե՛ մասնաճյուղերից դուրս՝ Երեւան քաղաքում եւ մարզերում տեղակայված TelCell եւ EasyPay վճարային տերմինալների միջոցով բանկային գործարքների սպասարկման պայմանները:Եթե նախկինում հաճախորդները TellCell եւ EasyPay վճարային տերմինալների միջոցով կարող էին կատարել իրենց վարկերի հերթական մարումները միայն մարման գրաֆիկի համաձայն, իսկ վաղաժամ մարումներ կատարելու համար անհրաժեշտություն էր առաջանում այցելել բանկ, ապա այսուհետ հաճախորդները կկարողանան մարել TellCell եւ EasyPay վճարային տերմինալների միջոցով նաեւ իրենց վարկերը գրաֆիկից շուտ՝ վաղաժամկետ, եւ հետեւաբար՝ հետագայում վճարել ավելի քիչ տոկոսներ վարկի համար»,- ասված է հաղորդագրությունում: TellCell եւ EasyPay վճարային տերմինալների միջոցով վարկի մարումներ կատարելու համար անհրաժեշտ է իմանալ վարկային կոդը կամ վարկային պայմանագրի համարը:«Գնահատելով հաճախորդների սպասարկման հարմարավետությունը 24/7 ռեժիմով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է ընձեռում բանկային գործարքներ (վարկերի մարում, բանկային/քարտային հաշիվների եւ ավանդների համալրում) կատարել ոչ միայն 100 վճարային տերմինալների միջոցով, որոնք տեղադրված են ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, այլեւ ՀՀ տարածքում գործող շուրջ 4000 TelCell եւ EasyPay վճարային տերմինալների միջոցով»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 6852