Կհամաձայնեցվի մինչեւ 2030-ը ՀՀ գազամատակարարման ամբողջական ծրագիրը

29.04.2019 | 10:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սերգեյ Պրիխոդկոն #գազ
Ռուսաստանը եւ Հայաստանը մտադիր են համաձայնեցնել մինչեւ 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման ամբողջական ծրագրի նախագիծը:

ՏԱՍՍ-ի հաղորդման համաձայն, այդ մասին ասել է ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն: Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն այսօր ժամանելու է Երեւան, որտեղ ապրիլի 30-ին կայանալու է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:

«Մեր երկրները մեծ ուշադրություն են հատկացնում համագործակցությանը գազային ոլորտում: Պայմանավորվածություն կա համաձայնեցնել մինչեւ 2030 թվականը Հայաստանի գազամատակարարման եւ գազաֆիկացման ամբողջական ծրագրի նախագիծը», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

Նա նշել է, որ Ռուսաստանը Հայաստան գազ է մատակարարում արտոնյալ գներով, որոնք որոշվում են պայմանագրային եղանակով:
Դիտում՝ 11325

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW