Երեւան, 29 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Կոնվերս բանկը” հայտարարեց “Մինչեւ տարեվերջ 6 նոր մասնաճյուղ” ծրագրի մեկնարկի մասին: Բանկի մարկետինգի բաժնում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ “Կոնվերս բանկի” 2007 թվականի գործունեության ռազմավարությունում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մասնաճյուղերի ցանցի ընդլայնան գործընթացը: Նոյմեբերի 28-ին սկսեց գործել “Աբովյան” մասնաճյուղը` ազդարարելով “Մինչեւ տարեվերջ 6 նոր մասնաճյուղ” ծրագրի ակտիվ փուլի մեկնարկը: Մինչեւ տարեվերջ եւս 2 մասնաճյուղեր կբացվեն Երեւանում` “Նոր Նորք” եւ “Կասկադ” եւ 3-ը մարզերում` ”Էջմիածին”, “Իջեւան” եւ “Կումայրի”: “Կոնվերս բանկում” նշեցին, որ սկսում են կիրառել հաճախորդների սպասարկման առավել ժամանակակից եւ թարմ մոտեցումներ, որոնք համապատասխանում են ISO 9001:2000 որակի կառավարման միջազգային ստանդարտներին: “Որպես ունիվերսալ առեւտրային բանկ, “Կոնվերս բանկը” մշակել է մատուցվող ծառայությունների այնպիսի մրցունակ փաթեթ, որից կարող են օգտվել հասարակության լայն սեգմենտները, տնտեսության ամենատարբեր ոլորտները ներկայացնող իրավաբանական եւ մասնավոր անձինք”, - նշեցին բանկում: Նոյեմբերի 28-ին բացված “Աբովյան” մասնաճյուղը օն-լայն կապի միջոցով միացված է “Կոնվերս բանկի” ավտոմատացված սպասարկման համակարգին եւ մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում կատարել ցանկացած գործարք` օգտագործելով գլխամասային գրասենյակի հնարավորությունները: “Աբովյան” մասնաճյուղի բացման կապակցությամբ նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 28-ը հայտարարվում է ակցիա. մասնաճյուղում ընթացիկ հաշիվ բացող իրավաբանական անձանցից չի գանձվի հաշվի նվազագույն մնացորդ, իսկ ֆիզիկական անձանց անվճար որպես նվեր կտրվի VISA ELECTRON պլաստիկ քարտ` 3000 ՀՀ դրամ մնացորդով: Տարեվերջին “Կոնվերս բանկ” ՓԲԸ մասնաճյուղերի ընդհանուր թիվը կկազմի 23` նախկին 17-ի փոխարեն: 2008թ. ընթացքում Բանկի մասնաճյուղերի ընդլայնման գործընթացը կշարունակվի: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 7251