ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում կանանց դերը եւ ակտիվության մակարդակը նկատելիորեն բարձրացել է: «Ես ուզում եմ հույս հայտնել եւ համոզված եմ, որ նաեւ տնտեսական հեղափոխության գործում կանանց դերը լինելու է նույնպիսի չափ վճռական եւ կարեւոր»,- հայտարարել է վարչապետը Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի (FCEM) միջազգային համաժողովում:Կառավարության ղեկավարի խոսքով՝ Հայաստանում շատ ոլորտներ կանանց խնամքի կարիքն ունեն: «Մենք բոլոր ոլորտներում, առանց բացառության, պետք է խթանենք կանանց ակտիվությունը, ներգրավվածությունը, եւ սա մեզ համար, մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։«Ես հավատում եմ նաեւ, որ կանայք վիճակագրորեն ավելի պակաս են հակված կոռուպցիային եւ կոռուպցիայի մեջ ներքաշվելուն, քան սովորաբար դա կարող է լինել տղամարդկանց շրջանում: Դա իմ համոզմունքն է: Ես համոզված եմ, որ առաջիկայում Հայաստանի քաղաքականության մեջ, տնտեսության մեջ կանանց ներգրավվածությունը գնալով շատանալու է»,- հավելել է վարչապետը։ Tweet Դիտում՝ 1935