Idram-ը՝ նոր դեմքով եւ հնարավորություններով

26.04.2019 | 13:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Idram #Իդրամ #Արսեն Քդենյան
«Իդրամ» վճարահաշվարկային համակարգը հանդես է եկել նոր տեսքով եւ հնարավորություններով՝ ներկայացնելով նորացված ու կատարելագործված բջջային հավելվածն ու կայքը։

Այս փոփոխությունները, ըստ Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանի, ավելի են համապատասխանում ամիսներ առաջ հայտարարված զարգացման բոլորովին նոր փուլին։

«Երկար տարիներ հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելու ընթացքում Idram-ը մշտապես եղել է էլեկտրոնային փողի ոլորտի առաջատարն ու լոկոմոտիվը։ Մենք փորձել ենք մի քայլ առաջ նայել ու մեր օգտատերերին առաջարկել միջազգային ստանդարտներին համապատասխան առաջադեմ ծառայություններ, որոնք ժամանակի հրամայականն են եղել։ Այսօր արդեն Idram-ը հասել է մի կետի, որից այն կողմ այլեւս անհրաժեշտ են ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին փոփոխություններ՝ մեր օգտատերերին առաջարկելու նոր գաղափարախոսություն եւ որակապես բոլորովին այլ մակարդակի միջավայր ու ծառայություններ, ուստի այս ամենը խիստ տրամաբանական շարունակությունն է անցած տարի հայտարարված փոփոխությունների՝ կապված նոր թվային հարթակի ստեղծման հետ»,- ասել է Արսեն Քդենյանը։

«Idram-ը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր IDBank-ի հետ համատեղ նոր թվային հարթակի ստեղծման մասին, որը հնարավորություն կտա օգտատերերին բջջային հավելվածի եւ վեբ ինտերֆեյսի միջոցով՝ միասնական հարթակում ստանալ եւ վճարահաշվարկային, եւ բանկային ծառայություններ, որոնք համապատասխանաբար առաջարկելու են Idram-ը, IDBank-ն ու հարթակի այլ գործընկերները:

Բացի այդ, բջջային հավելվածով հնարավոր է գործընկեր խանութներում եւ ռեստորաններում կատարել անհպում վճարումներ QR-կոդով, NFC-ի միջոցով՝ ստանալով ակնթարթային Cashback Idram-ի դրամապանակին։ Հարթակն ունի այլ առավելություններ եւս։

Idram-ը ներկայացրել է նաեւ նորացված ու կատարելագործված բջջային հավելվածն ու կայքը, որում ընդգրկված ծառայությունների ցանկն ու գործիքակազմը շարունակաբար համալրվելու են առաջիկա շաբաթների ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում։
Դիտում՝ 17356
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW