Երեւանն աղբատար ավտոմեքենաները ձեռք կբերի առանց մրցույթի

18.04.2019 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւանի քաղաքապետարան
ՀՀ կառավարությունն այսօր որոշում է ընդունել, որով առաջարկվում է Երեւան համայնքի կողմից աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը կազմակերպել մեկ անձից գնման ձեւով:  

«Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած աղբատար ավտոմեքենաների գնման գործընթացը բողոքարկման արդյունքում գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում եւ հստակ չեն դատարանի կողմից կայացվող վճռի ժամկետները:

Երեւան համայնքում էապես վատթարացել է սանիտարական վիճակը` աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելու հետեւանքով, եւ դրանով պայմանավորված՝ առաջացել է Երեւանի քաղաքապետարանի ուղիղ միջամտության կարիքը, ուստի աղբատար ավտոմեքենաների ձեռքբերումը գնման մրցակցային ընթացակարգով ժամկետների առումով կառաջացնի համայնքի սանիտարական կոլապս»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

«Ի սկզբանե էլ պարզ էր, որ «Սանիտեկ» ընկերությունը խնդիրներ ունի եւ չի կարողանալու պատշաճ ձեւով իրականացնել աղբահանությունը: Եթե նույնիսկ «Սանիտեկ»-ի հետ պայմանագիրն այսօր չեղյալ արվի, դա նշանակում է, որ աղբն ընդհանրապես որեւէ ձեւ չի հավաքվելու, այսինքն՝ հիմա ինչ-որ ձեւով հավաքվում  է: Տեխնիկա ձեռք բերելու պրոցեսն արդեն ձգձգվում է, որովհետեւ դատական գործընթաց է բացվել, եւ դրա  պատճառով պրոցեսը կանգնել է: Հիմա այսպիսի արտակարգ լուծում պետք է տանք խնդրին»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի հրավերով կառավարության նիստին աղբահանության վիճակի եւ քննարկվող որոշման նախագծի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա, մասնավորապես նշել է, որ աղբահանության հետ կապված սկզբնական շրջանում «Սանիտեկի»-ի աշխատանքը նորմալ է եղել, սակայն սխալ աշխատանքը բերել է այն վիճակին, որն այսօր առկա է:

Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ անհրաժեշտ է բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել, որպեսզի խնդիրը չսրվի։
Դիտում՝ 2000
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW