Արդշինբանկն առաջարկում է խնդրահարույց վարկերի վերակառուցման գործիքներ

18.04.2019 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ
Արդշինբանկը շարունակում է ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերակառուցման եւ վերաֆինանսավորման գործիքներ:

Ինչպես նշել են բանկում, մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ն Արդշինբանկը կընդունի գրավով չապահովված խնդրահարույց մանրածախ վարկերի եւ վարկային գծերի մասով կուտակված տույժերի/տուգանքների ներման դիմում-հայտեր՝ Արդշինբանկում գործող պայմանների համաձայն:

Բանկում հիշեցրել են, որ 2018թ. հուլիսի 7-ին Արդշինբանկը հանդես էր եկել ֆիզիկական անձ հաճախորդների անհուսալի դասակարգված վարկերի գծով պարտավորությունների ներման վերաբերյալ հայտարարությամբ՝ միաժամանակ առաջարկելով վարկերի վերակառուցման եւ վերաֆինանսավորման պայմաններ:

Գրավով չապահովված վարկերի վերաֆինանսավորման եւ ներման պայմանները հասանելի են այս հղումով:
Դիտում՝ 2521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW