ԱԺ-ն ընդունեց կառավարության կառուցվածքային փոփոխությունները

18.04.2019 | 11:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԺ
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ 71 կողմ, 40 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։

Ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու նախագծին։  

Փոփոխությունների համաձայն՝ Հայաստանը 17 նախարարությունների փոխարեն կունենա 12-ը։ Կկրճատվի նաեւ առաջին փոխվարչապետի պաշտոնը եւ երեք փոխվարչապետի փոխարեն կլինեն երկուսը:

Կգործեն հետեւյալ նախարարությունները՝

- Արտաքին գործերի նախարարություն
- Պաշտպանության նախարարություն
- Արտակարգ իրավիճակների նախարարություն
- Արդարադատության նախարարություն
- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
- Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարություն
- Բնապահպանության նախարարություն
- Առողջապահության նախարարություն
- Ֆինանսների նախարարություն
- Էկոնոմիկայի նախարարություն
- Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն
- Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն:
Դիտում՝ 6722
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW