Հայբիզնեսբանկն ամփոփել է աշխատակիցների մոտիվացիոն մրցույթը

08.04.2019 | 14:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայբիզնեսբանկ #մրցույթ
Ապրիլի 4-ին ամփոփվել է Հայբիզնեսբանկի մասնաճյուղային ցանցի համար հայտարարված մոտիվացիոն մրցույթը:

Բանկում նշել են, որ մրցույթը հայտարարվել էր բանկի կողմից մատուցվող «ABB-Ոսկի Հավելյալ» վարակատեսակի գծով ամենաշատ վաճառքն ըստ քանակի եւ ըստ գումարի իրականացնելու համար:

Հայբիզնեսբանկի ղեկավարությունն այս անգամ եւս խրախուսել է այն մասնաճյուղին, որն առավել ակտիվ է մասնակցել աշխատանքային գործընթացին՝ գրանցելով լավագույն արդյունքը:

Խրախուսական երկու մրցանակների շահող դարձած՝ բանկի «Արթիկ» մասնաճյուղին հանձնվել են հավաստագրերը՝ նշված վարկատեսակի վաճառքի գծով լավագույն արդյունքն ապահովելու համար:

«Հայբիզնեսբանկի կարեւորագույն արժեքներից մեկը թիմային աշխատանքն է, ինչով պայմանավորված՝ բանկը կարեւորում է աշխատակիցների ներդաշնակությունն ու համախմբվածությունը՝ հօգուտ ընդհանուր արդյունքի:

Լինելով շուկայի առաջատար ֆինանսական հաստություններից մեկը՝ բանկը վստահ է, որ իր հաջողության գրավականը հանդիսանում են նաեւ աշխատակիցները, որոնք իրենց աշխատանքով կնպաստեն բանկի կողմից որդեգրած նպատակների իրագործմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 4010

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW