Հուշագիր՝ գյուղոլորտի վարկերի սուբսիդավորման ծրագրի շրջանակում

04.04.2019 | 17:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#գյուղատնտեսության նախարարություն
Այսօր հուշագիր է ստորագրվել «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Գյուղատնտեսության նախարարությունում նշել են, որ հուշագիրը ստորագրել են նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ի գյուղական ֆինանսավորման կառույցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը եւ «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրենի տեղակալ Հրաչ Դարբինյանը:

Ծրագրի հիմնական նպատակն է հանրապետության ագրոպարենային ոլորտում զբաղված ֆիզիկական եւ իրավաբանական անձանց տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել տնտեսավարողների կարողությունների ընդլայնմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը:


Ծրագրի շրջանակում վարկը տնտեսավարողներին տրամադրվում է 5%, գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի տնտեսավարողներին՝ 0% տոկոսադրույքով:

Վարկերը տրամադրվում են դրամով, 3-15 մլն դրամ գումարի սահմաններում: Վարկավորման ժամկետը սահմանվում է մինչեւ 5 տարի՝ ելնելով ներդրումների ուղղվածությունից:

Նախարարությունում տեղեկացրել են, որ ծրագրից օգտվելու համար շահառուները կարող են դիմել Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկին, Կոնվերս Բանկին, «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ին, «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ին, «Կամուրջ» ՈԻՎԿ-ին, «Անիվ» ՈՒՎԿ-ին եւ «Ագրոլիզինգ» ՍՊԸ-ին:
Դիտում՝ 2272
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai