ՓՄՁ-ների զարգացմանը կուղղվի $10 մլն-ին համարժեք դրամ
03.04.2019 | 15:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ


Բանկում նշել են, որ կողմերի միջեւ այս համագործակցության նպատակը ՓՄՁ-ների զարգացմանը խթանելն է:
«Մենք ուրախ ենք կրկին համագործակցել Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի հետ: Մեր գործընկեր հիմնադրամից ստացած ֆինանսական գործիքը մեզ հնարավորություն կտա տեղական արժույթով վարկավորել տնտեսության համար առանցքային նշանակություն ունեցող փոքր եւ միջին ձեռնարկություններին, որոնց հետ գործարար հարաբերությունների շարունակական զարգացումը մեր բանկի առաջնային նպատակներից մեկն է»,-նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։
EFSE-ի խորհրդի նախագահ Քրիստոֆ Տիսկենսն էլ նշել է, որ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը մեծ պատասխանատվությամբ է մոտենում Հայաստանում ՓՄՁ-ների զարգացման գործին, ինչն էլ EFSE-ին հնարավորություն է տալիս ե՛ւ աջակցել այդ բիզնեսների զարգացմանը, ե՛ւ նոր թափով Հայաստանում զարգացնել տնտեսական հարաբերությունները:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ EFSE-ի համագործակցությունը մեկնարկել է 2013թ.՝ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն աջակցելու նպատակով:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: