Նախագահներն այցելել են «Կատարո» գինու գործարան

02.04.2019 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կատարո #Արմեն Սարգսյան #Բակո Սահակյան
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող «Կատարո» գինու գործարան:

«Կատարո»-ի հիմնադիր տնօրեն Էդիկ Ավետիսյանը եւ որդին պատմել են իրենց անցած ճանապարհի եւ ապագա ծրագրերի մասին:

Գործարանն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է։ Նրանք իրենց արտադրած գինին կոչել են Դիզափայտ սարի վրա գտնվող Կատարո վանքի անունով։

Էդիկ Ավետիսյանն ասել է, որ գինի սկսել են արտադրել 2002-ից:
 
«Ցանկացած գործի հաջողության համար շատ կարեւոր են հոգին ու սերը, իսկ դուք այն ներդնում եք»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Դիտում՝ 2319

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW