Էրիկ Ռեյներտ. Հայաստանը հույսը պետք է դնի միայն իր ուժերի վրա

30.03.2019 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրիկ Ռեյներտ
Նորվեգացի տնտեսագետ, ձեռնարկատեր, «Ինչպե՞ս են հարուստ երկրները հարստանում: Ինչո՞ւ են աղքատ երկրները մնում աղքատ» գրքի հեղինակ Էրիկ Ռեյներտը կարծում է, որ Հայաստանն իր տնտեսական հեղափոխության իրականացման ճանապարհին պետք է հույսը դնի միայն իր ուժերի եւ կարողությունների վրա։
 
Banks.am-ը ներկա է եղել Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում Էրիկ Ռեյներտի դասախոսությանը եւ առանձնացրել որոշ մտքեր։
 
Ցածր հարկերը եւ արտաքին ներդրումներն այսօր ընկալվում են որպես զարգացման հաջողության բանալի, բայց աշխարհում ոչ մի երկիր այս ճանաարհով չի զարգացել, այդ թվում՝ նույնիսկ Անգլիան եւ Ամերիկան։ Արդյունաբերական բուռն զարգացման ընաթացքում այդ երկրները հենվել են տարիֆների բարձր պաշտպանողականության, զանգվածաբար հարկման վրա՝ ներքին տնտեսությունները խթանելու համար:
 
Զարգացած տնտեսություններն ի սկզբանե հիմնվել են պաշտպանողականության (protectionism) եւ երկրի ակտիվության վրա, եւ միայն հետագայում են կարողացել իրենց թույլ տալ վայելել ազատ առեւտրի ճոխությունը։
 
Դուք չպետք է սպասեք, որ փողը երկնքից թափվի։ Դուք կարող եք աճեցնել ֆանտաստիկ համեղ լոլիկ եւ այլ բանաջարեղեն։ Արտահանման խթանումը շատ կարեւոր է։
 
Չափազանց կարեւոր է նաեւ տեղյակ լինել այն անարդար խաղի մասին, որը գոյություն ունի  միջազգային շուկաներում։ Ամերիկացիերը եւ եվրոպացիները ցանկանում են,  որ մարդիկ գնեն միայն իրենց ապրանքները, այլ ոչ թե ձերը՝ չնայած, հնարավոր է՝ ձերն ավելի լավն է:
 
Այս պարագայում շուկաների ուսումնասիրության ու համապատասխան քայելրի ձեռնարկումն էական է։
 
Կարեւոր է նաեւ իմանալ՝ ինչպես խաբել։ Ճիշտ է այնքան, որ դա չանցնի որոշակի սահմանները:
 
Եվրոպայում եւ աշխարհի ցանկացած այլ վայրում հաջողակ ֆերմերները սուբսիդավորվել եւ պաշտպանվել են երկրի կողմից։
 
Ձեր հասարակություններին պարբերաբար պետք է ուղերձներ հղեք, որ տեղական արտադրանքը գերադասեն այլ ապրանքներից։
 
Հայաստանում ձեռնարկատիրության զարգացման համար մեծ դեր կարող է ունենալ Սփյուռքի ներկայացուցիչների ներգավումը։
 
Երբ մարդիկ հայտնվում են նոր միջավայրում, սկսում են ավելի լավ հասկանալ նախկին միջավայրը, ինչը հաճախ ձեռնարկատիրությամբ զբաղվելու գաղափարի է վերաճում։ Այս համատեքստում, ամբողջ աշխարհի հայերը պետք է որ ավելի շատ ձեռնարկատիրությամբ զբաղվեն, քան մյուսները։
 
Դուք կարող եք նախաձեռնել մի ցանց, որը կդառնա մարքեթինգային կամ տեխնոլոգիական ճյուղ՝ միմյանց ավելի լավ հասկանալու եւ օգնելու համար։ Սա ամբողջությամբ իրականանալի է, եւ դա որոշ առումով տեղի է ունեցել Թայվանում, որտեղ տեխնոլոգական թարմացումներ եղան, եւ նկատվեց ուղեղների ներհոսք։
 
Կարեւոր է, որ Հայաստանի կառավարությունը հստակ ձեւակերպի այդ գաղափարը:
 
Էրիկ Ռեյներտի մտքերը գրի առավ Թագուհի Հովհաննիսյանը
Դիտում՝ 2977
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW