ՀԲ-ն կաջակցի Հայաստանում զբոսաշրջային գրավիչ վայրերի բարելավմանը

27.03.2019 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #Ավագ Ավանեսյան
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանն այսօր հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ, քննարկել «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի իրականացման գործընթացը։

Նախարարությունում նշել են, որ քննարկվել են զբոսաշրջային գրավչության նախատեսված օբյեկտների եւ դրանց շրջակայքի բարելավմանն ուղղված ենթակառուցվածքների ստեղծման եւ վերականգնման աշխատանքների մանրամասները։

Նշվել է նաեւ իրականացվող աշխատանքներում զբոսաշրջության տեսանկյունից առավել գրավիչ նոր վայրերի ներգրավման անհրաժեշտությունը։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրային բաղադրիչների եւ ենթածրագրերի իրականացման գործընթացի լրամշակման եւ հստակեցման ուղղությամբ։
Դիտում՝ 1878

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW