Ամերիաբանկը Visa PaySticker-ի ձեռքբերման ակցիա է գործարկում

20.03.2019 | 18:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Visa PaySticker
Ամերիաբանկն առաջարկում է անկանխիկ վճարումներ կատարելիս օգտվել Visa PaySticker-ից:

Բանկում նշել են, որ Visa PaySticker-ը Visa վճարային համակարգի Electron տեսակի հիմնական վճարային քարտին կից կպչուն անհպում քարտային պիտակ է եւ հնարավորություն է տալիս Visa Pay Wave տեխնոլոգիայով սարքավորման կիրառմամբ կատարել վճարումներ եւ գնումներ անհպում եղանակով (contactless payment):

«Մինչեւ ս.թ. հունիսի 30-ը Visa PaySticker-ը կարելի է ձեռք բերել հատուկ սակագնով: Մասնավորապես, այն հաճախորդները, որոնք վերջին երեք ամսվա ընթացքում իրենց քարտին ունեցել են մուտքեր 1 500 000 դրամի չափով, ապա կարող են այդ քարտին կից ձեռք բերել Visa PaySticker-ն անվճար, իսկ նվազագույնը 500 000 դրամ մուտքերի դեպքում՝ 1 500 դրամ արժեքով: Նշված արժեքով Visa PaySticker կարելի է ձեռք բերել նաեւ Ամերիաբանկում Սմարթ հաշիվ ունենալու դեպքում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 2345
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW