Հայաստանն ու ԱԶԲ-ն կշարունակեն նպատակային ծրագրերը

18.03.2019 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ատոմ Ջանջուղազյան #ԱԶԲ
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Տնօրենների խորհրդի անդամ Սյուրքանի Իշաք Քասիմն այսօր քննարկել են գործընկերության ընթացիկ տարվա ռազմավարությունը եւ հետագա ծրագրերի իրականացման ոլորտները:

Նախարարությունում նշել են, որ կողմերն անդրադարձել են Հայաստանի եւ ԱԶԲ-ի միջեւ առկա համագործակցության հեռանկարներին եւ ընդլայնման հնարավորություններին:

Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ տնտեսական զարգացման տեսանկյունից միջնաժամկետ հեռանկարում կանխատեսումները պահպանողական են, եւ կառավարության ծրագրում սահմանված ուղենիշերն ու առաջնահերթությունները թույլ են տալիս ակնկալել առավել բարձր արդյունքներ:

ԱԶԲ ներկայացուցիչն ընդգծել է, որ բանկի հետ փոխգործակցությունը նպատակային ծրագրերի եւ փորձի փոխանակման շրջանակում կնպաստի բարեփոխումների իրականացմանը եւ կարողությունների զարգացմանը:
Դիտում՝ 1706

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW